
Մինչ << Միլանո Կորտինա - 2026 >> -ը պատրաստվում է փետրվարի վեցին ողջունել համաշխարհային մարզասերին, <<Ինսբրուկ - 1976 >> - ի փորձը մնում է օրինակ այն բանի, թե ինչպես երկարաժամկետ պլանավորումը, շինությունների կանոնավոր օգտագործումը և համայնքի միասնությունը կարող են պահպանել օլիմպիական ժառանգությունը:

Հիսուն տարի առաջ այս օրը՝ փետրվարի չորսին, Ինսբրուկում մեկնարկեց ձմեռային օլիմպիական 12 – րդ խաղերը: Եվ հիմա, կես դար անց, երբ 25 –րդ ձմեռայինը մոտենում է մեկնարկին, 1976թ. որդեգրված ժառանգության վրա հիմնված մոտեցումն ավելի արդիական է, քան երբևէ։

Օգտագործված բոլոր ինը մրցավայրերը մինչ օրս շարունակում են իրենց գործունեությունը: Դրանք հյուրընկալում են տեղական և միջազգային մրցաշարեր, իսկ օլիմպիական գյուղը մնում է բնակելի թաղամաս:

Հոբելյանական տարեդարձը ընդգծում է այն, ինչը մնացել է անփոփոխ. մարզադաշտեր, օլիմպիական գյուղ, ենթակառուցվածքներ, որոնք միմյանց են կապում քաղաքն ու լեռները և կամավորական մշակույթը, որը մշտապես աջակցում է խոշոր միջոցառումների կայացմանը: