Գոհ եմ բարձրացրածս կիլոգրամներից. Անդրանիկ Կարապետյան

13:25 - 25 Նոյ, 2015

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի առջնության փոքր բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը գոհ է՝ աշխարհի առաջնությունում իր բարձրացրած կիլոգրամներից:

«Առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը և մեծ տպավորություններ ունեմ: Գոհ եմ բարձրացրածս կիլոգրամներից, մարզիչներից, բժշկից: Արդյունքներն ավելի բարձր էին քան, Եվրոպայի առաջնությունում էր, իմ հաջորդ քայլն արդեն Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է»,-ասել է Կարապետյանը:

Անդրանիկ Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկեց 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 167 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա բարձրացրեց 167 կգ ծանրաձողը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ, սակայն երկրորդի ժամանակ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրեց 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով զիջեց բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ղազախ Նիջադ Ռահիմվը, ով երկամարտում գրանցեց 372 կգ արդյունք:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ