Շախմատային խաչմերուկներում

15:18 - 20 Փետ, 2019

ԱՄՆ . -  Հայաստանի շախմատիստները հաջող մրցելույթներ ունեցան միջազգային մրցաշարերում: ԱՄՆ- ի Տեխասի նահանգի Ֆորտ Ուորֆ քաղաքում անցկացված <<  Southwest Class Championships >> մրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը  9 հնարավորից վաստակեց 7, 5 միավոր և դարձավ միանձնյա հաղթող: Մրցումներին մասնակցած 84 շախմատիստներից 11 –ը գրոսմայստեր էին:

Իրան. – <<  Կասպիան գավաթի >>  խաղարկությունում միանգամից երեք մասնակիցներ 9 հնարավորից վաստակեցին 7 –ական միավոր և բաժանեցին 1- 3-րդ տեղերը: Նրանց թվում էր մեր  գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Մոսկվա. –  << Կոսմոս  >> հյուրանոցում այսօր կանցկացվեն  << Aeroflot Open >> անվանումով միջազգային խոշոր մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Մասնակիցներից 19 –ը,  այդ թվում ` հանրաճանաչ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը,  ներկայացնում են Հայաստանը:

Միջոցառումը սկսվեց երեկ: Մեկնարկից 45 րոպե անց պարտիաները դադարեցվել են  կեղծ ահազանգի պատճառով. իբրև թե  << Կոսմոսը >> , << Օստանկինո>> հեռուստաաշտարակը և << Կազանյան >> երկաթուղային կայարանը ականապատված են: Մասնակիցներին շտապ տարհանել են մրցավայրից:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

Այլ նորություններ