ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄԸ

10:27 - 10 Հոկ, 2022

Ավստրիայում անցկացվեց ակումբային շախմատի Եվրոպայի կանանց  առաջնությունը:

Մրցաշարին մասնակցում էր Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Նա տանտերերի ASVOe Pamhagen  թիմի կազմում գրավեց առաջին տեղը և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Երևանցի մարզուհու ակումբի հաշվին գրանցվեց  հինգ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Այդ գործում մեծ էր հայ շախմատիստուհու ավանդը: 

Այլ նորություններ