Ասպարեզում են ծանրորդները

11:00 - 12 Փետ, 2019

Երևանում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Առաջինը մրցահարթակ ելան մարզուհիները: Հաղթող ճանաչվեցին Մարիամ Հայրապետյանը / 45 կգ քաշային կարգ /` երկամարտի 90 կգ արդյունքով,  Ալեքսանդրա Գրիգորյանը / 49 կգ /` 125 կգ,  Տանզելիա Գրիգորյանը / 55 կգ /`  132 կգ ,  Անուշ Արշակյանը / 59 կգ / ` 144 կգ , Իզաբելա Յայլյանը / 64 կգ / ` 200 կգ, Ծովինար Կիրակոսյանը / 71 կգ / ` 182 կգ, Լիանա Գյուրջյանը / 76 կգ /  ` 180 կգ, Նանե Ստեփանյանը / 81 կգ /` 161 կգ,  Տաթև Հակոբյանը / 87 կգ/ ` 210 կգ և Արփինե Դալալյանը / + 87 կգ /` 220 կգ:

Տղամարդկանց մրցաշարի մեկնարկում պարգևները վիճարկեցին քաշային երկու կարգի ներկայացուցիչները: Մոնթե Մխիթարյանը / 55 կգ /  լավագույնն էր երկամարտի 227 կգ արդյունքով, իսկ Արա Պողոսյանը / 61 կգ /  հավասարը չունեցավ 236 կգ –ով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ մասնակիցները շատ են և դա ուրախացնում է:Նշանակում է մեր մարզաձևի աշխարհագրությունը մեզանում ընդլայնվում է: Այս մասին է վկայում այն, որ կանանց առաջնությունում հայտավորված էին ռեկորդային թվով ` 38 ծանրորդուհիներ:

Մրցումների վերջին օրը ` փետրվարի 15 –ին մրցահաթակ կելնեն գերծանրքաշայինները:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ