ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ

12:37 - 25 Նոյ, 2022

Հարավային Կորեայում 2024թ.  կկայանա  պատանեկան  ձմեռային օլիմպիական  չորրորդ խաղերը:

Այդ առթիվ տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի /IIHF / նախագահ Լյուկ Տարդիֆը հայտնել է, որ  կանցկացվի 3х3  հոկեյի մրցաշար, որը  փորձնական բնույթ կկրի:

Ասպարեզ կելնեն  դասակարգման ցանկում 11-20-րդ տեղերը զբաղեցրած թիմերը: Նպատակ  կա  մարզաձևի փորձարկումից հետո այն ընդգրկել  IIHF-ի հետագա մրցաշարերի օրացույցում:

Ձմեռային պատանեկան օլիմպիական   խաղերը կանցկացվի  հունվարի 19-ից փետրվարի 2-ը `  Կանվոնդոյում։ 

 

Այլ նորություններ