Հայ ըմբիշները ուսումնամարզական հավաք են անցկացնում Վրաստանում

13:00 - 19 Օգո, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Վրաստանի Դուշետի քաղաքում: Հայ ըմբիշները պատրաստվում են սեպտեմբերի 7-ից 12-ը Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Ռիո-2016-ի համար:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մուսա Մուրթազալիեւը, Էդգար Ենոքյանն ու Լեվան Բերիանիձեն:

Այլ նորություններ