Կատովիցեն հավակնում է

11:39 - 24 Հուն, 2019

Լեհաստանի Կատովիցե քաղաքը հավակնում է դառնալ 2023թ. անցկացվելիք եվրոպական  երրորդ մարզական խաղերի մայրաքաղաք:  Կատովիցեն ունի մարզակառույցների հարուստ ցանց, բացի այդ,  այն ունի   միջազգային պաշտոնական  խոշոր մրցաշարերի անցկացման հարուստ փորձ:

Հավակնորդ քաղաքները պետք է հայտ ներկայացնեն  Եվրոպայի օլիմպիական կոմիտե  /ԵՕԿ /, մինչև  ս.թ. փետրվարի 20 –ը:

Երրորդ խաղերի մայրաքաղաքի անունը կհայտարարվի  առաջիկա հունիսի 20- ին ` Մինսկում մեկնարկելիք Եվրոպայի  երկրորդ խաղերի բացման նախօրյակին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ