ԵՎՐՈԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

15:27 - 05 Օգո, 2025

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի չորս անդամներ  Հյուսիսային Մակեդոնիայում մասնակցել են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Մեր պատվիրակներից առավել հաջող է հանդես եկել  երևանցի, 100 կգ քաշային  Գոռ Կարապետյանը, որը կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին: Նրա թիմակից Վահե Աղասյանը  / 60 կգ / զբաղեցրել է հինգերորդ տեղը:   

Հավաքականը մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ:

Այլ նորություններ