<< Արագածը >> պահպանեց առաջատարի դիրքը

11:00 - 04 Դեկ, 2018

Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի 9-րդ տուրի հանդիպումները:  ՖԻՄԱ – ն պարտվեց   << Ուրարտու – Վիվառոյին >> ` 95 : 98, << Արթիկ - Ման Հոլդինգը  >>  հաղթեց  << Էրեբունի Սեդարսին >> ` 89 : 73:

Ստեփանակերտում առաջին անգամ սեփական հարկի տակ հանդես եկավ << Արցախը >> և լավ խաղով ուրախացրեց տեղի մարզասերներին: Տանտերերը 122 : 104  հաշվով  տպավորիչ հաղթանակ տարան  << Արագածի >> նկատմամբ: Դա երևանյան թիմի առաջին  ձախողումն էր  առաջնությունում: Այնուամենայնիվ  << Արագածը >> 17 միավորով շարունակում է գլխավորել  մրցաշարային աղյուսակը: Առաջին եռյակում են նաև   << Ուրարտու – Վիվառոն >> ` 15 միավոր  և   << Արթիկ - Ման Հոլդինգը  >> ` 14  միավոր:

10 –րդ տուրոմ կհանդիպեն    << Ուրարտու – Վիվառո >>  - << Արագած >>, << Էրեբունի Սեդարս >> - ՖԻՄԱ  և << Արցախ >> - << Արթիկ Ման Հոլդինգ >> զույգերը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ