
Երևանում ավարտվել է «ՊՐՈ ԼԻԳԱ 2025-2026» տղամարդկանց վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը: Մասնակցել են լիգայի լավագույն չորս թիմերը։
Որոշիչ են եղել առաջնության վերջին խաղային օրվա երկու հանդիպումները։ Գրանցվել են հետևյալ արդյունքները. «Գյումրի-ՀՄՄԴ՝ 3:1, ՖԻՄԱ- «Նոր-Նորք»՝ 3:2
ՖԻՄԱ –ն 29 միավորով ճանաչվել է «ՊՐՈ ԼԻԳԱ 2025-2026» առաջնության չեմպիոն։
«Նոր-Նորքը» 25 միավորով գրավել է երկրորդ , իսկ «Գյումրին» 14 միավորով՝ երրորդ տեղը:
Լավագույն ճանաչված մարզիկները արժանացել են հատուկ մրցանակների, իսկ ամենաթանկարժեք (MVP) մարզիկ է ճանաչվել «Նոր-Նորք» թիմի հարձակվող Ֆիրդուսի Կեսոյանը։
Երևանում, այսօր՝ հունիսի երեքին, մեկնարկում է «Պրո Լիգա 2025-2026» ՀՀ կանանց առաջնության եզրափակիչ փուլը՝ չորս թիմերի մասնակցությամբ: :
Հանդիպումները կանցկացվեն Երևանի Շենգավիթի համալիր մարզադպրոցի մարզադահլիճում: