Եվրոպայի առաջնություններում մեր ծանրորդները մեդալներ են նվաճում

17:36 - 23 Հոկ, 2018

Լեհաստանի Զամոսկ քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 տարեկանների առաջնության երկրորդ օրը հարթակ ելան գյումրեցի 77 կգ քաշայիներ Արա Աղանյանը և Ռաֆիկ Հարությունյանը: Արա Աղանյանը պոկումում 143 կգ-ով հինգերորդն էր: Նրա համաքաղաքացի Ռաֆիկ Հարությունյանը 146 կգ-ով գրավեց առաջին տեղն ու մրցաձևում արժանացավ ոսկե մեդալի: 

Հետաքրքիր պայքար ծավալվեց հրում վարժությունում: Մասնակիցները մեծ ցանկություն ունեին սանձել ծանր կիլոգրամներ: Բոլորին չէր հաջողվում այդ անելը: Հենց Արան չկարողացավ երեք մոտեցումներով իր կամքին ենթարկել նախապես պատվիրած քաշը, 0 ստացավ և գլխիկոր հեռացավ ասպարեզից: Իսկ Ռաֆիկը հաղթահարեց 180 կգ կշռող ծանրաձողը և դարձավ երկրորդ մրցանակակիր: Երկամարտում նա 326կգ-ով գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ