Մեր շախմատիստների հաղթարշավը շարունակվում է

09:57 - 28 Սեպ, 2018

Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացան չորրորդ տուրի հանդիպումները: Հերթական հաղթանակներն իրենց հաշվին գրանցեցին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները: Մեր մարզուհիները 2,5:1,5 հաշվով առավելության հասան Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ: 

Այսօր` հինգերորդ տուրում Հայաստանի կանանց թիմի մրցակիցը չինուհիներն են, իսկ տղամարդիկ կմրցեն ադրբեջանցիների հետ:


ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ