Արդեն քննարկումներ են ընթանում Փարիզի օլիմպիական ավանի հանգստի և վերականգնման պայմանների վերաբերյալ:
ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր խաղերը: Կազմկոմիտեն նույնիսկ որոշել է մարզիկների կացարանում չտեղադրել օդորակման համակարգեր:
Ֆրանսիայի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնի է բնապահպանական օրակարգի իր հավատարմությամբ: Նա փորձել է քաղաքացիներին << տեղափոխել >> հեծանիվների և էլեկտրական մեքենաների վրա, իսկ 2016-ին ղեկավարել է << Փարիզը շնչում է >> նախագիծը: Այժմ Իդալգոն սկզբունքային դիրքորոշում է որդեգրել օլիմպիական խաղերի վերաբերյալ։
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող են մարզիկները գոյատևել, եթե խաղերի օրերին սաստիկ շոգ լինի: Չէ որ վերջին չորս տարիներին Փարիզում ամռանը օդի ջերմաստիճանը երբեմն հասել է 40 աստիճանի։
Նախատեսվում է նաև հովացման այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր համակարգ՝ օգտագործելով ստորգետնյա ջերմային պոմպ, որպիսին գործարկվել է Լուվրում ՝ ամառվա ամենաշոգ օրերին։
Օլիմպիական ավանի տնօրեն Լորան Միշոն մարզիկներին խորհուրդ է տալիս ամուր փակել շերտավարագույրները և խոստովանում է, որ հատուկ դեպքերում առանձին մարզիկների կթույլատրվի սեփական միջոցներով ձեռք բերել << ջրային մառախուղ >> օդափոխիչը, որը կցողի ջրի կաթիլներ:
Բայց Միշոն արդյոք գիտե՞, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն վճռական է և մինչև վերջ հավատարիմ է մնալու իր սկզբունքներին: