Աէրոֆլոտ օփեն. Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում

11:31 - 25 Փետ, 2018

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի հինգերորդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Դմիտրի Գորդիեւսկու (ՌԴ) հետ եւ 4 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը:

Հայաստանի մյուս շախմատիստների արդյունքները. Գաբրիել Սարգսյան՝ 3.5 միավոր (13-րդ տեղ), Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան՝ 2.5-ական (34, 38, 44, 50-րդ տեղ), Շանթ Սարգսյան՝ 1 (92):

Այսօր կկայանան վեցերորդ տուրի պարտիաները:

 

Այլ նորություններ