ՀԱՐԳԱՆՔԻ ԵՆ ԱՐԺԱՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

10:48 - 14 Օգո, 2020

Միջազգային ոչ մի խոշոր մրցաշար հնարավոր չէ կազմակերպել առանց կամավորականների օգնության։ Այդ աշխատանքը հատկապես գրավում է այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը և իրենց համար ֆիզիկական կուլտուրան մեծ արժեք ունի։

Շվեյցարիայի Լյուցեռնում  2021թ․  հունվարի 21-31-ը կայանալիք համաշխարհային  ձմեռային ուսանողական 30 –րդ  խաղերի կազմակերպիչները միջոցառման հաջող անցկացման համար  հավաքագրում են կամավորականների։ Հայտագրվելու համար  անհրաժեշտ է գրանցվել կազմկոմիտեի հարթակում։ 3800  ընտրվածները  կաշխատեն հասարակական հիմունքերով։ Նրանք   նպաստելու են ունիվերսիադայի մասնակիցների, հյուրերի հարմարավետության և լավ տրամադրության գործին։

Ակնկալվում է, որ ավելի քան 2500 մարզիկ – մարզուհի  կմասնակցի ուսանողական սպորտի համաշխարհային  մարզահանդեսին։

Այլ նորություններ