Նենադ Լալովիչը պաշտոն կզբաղեցնի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում

11:51 - 10 Նոյ, 2015

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, սերբ Նենադ Լալովիչը համաձայնել է պաշտոն զբաղեցնել Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում:

«Ինձ համար մեծ պատիվ է որևէ կերպ առնչություն ունենալ WADA-ի հետ (Հակադոպինգային համաշխարհային գործակալություն): Այն մեծ աշխատանք է կատարում արդար խաղի սկզբունքները պահպանելու ուղղությամբ: Հավատում եմ, որ այս հարցում կկարողանամ օգնել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը »,-ասել է Լալովիչը:

Մինչ այս, այդ պաշտոնը զբաղեցնում էր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը:    

Այլ նորություններ