Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ –ի հանձնաժողովի նախագահ

12:04 - 16 Նոյ, 2018

Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի  / ՖԻԴԵ / հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի  առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր  Սմբատ Լպուտյանն ընտրվել է  << Շախմատը կրթական համակարգում >> հանձնաժողովի նախագահ: ՖԻԴԵ – ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու  հաջողված փորձը:

Շնորհավորում ենք երևանցի անվանի շախմատային գործչին և մաղթում բեղմնավոր գործունեություն հայրենիքում և ՖԻԴԵ –ում:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ