ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐ ԿԱՆ

15:47 - 25 Դեկ, 2023

Հայաստանի սուսերամարտի պատանեկան թիմերում հեռանկարային մարզիկներ ունենք: Վերջին շրջանում  մեր պատվիրակները  հաջող մրցելույթներ են ունենում միջազգային պատանեկան ստուգատեսներում: Ասածի օրինակներից է հանդիսանում  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի  պատանեկան բաց խաղարկությունը:

Խոցասուսերակիրների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը տեղեկացրեց, որ այնտեղ ավարտված մրցաշարում Հրաչյա Առաքելյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու հաղթող է ճանաչվել: Նրա թիմակիցներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը գարվել են երրորդ տեղը:

Հաջողությունը ուղեկցել է նաև ճկասուսերակիրներին, որոնք  նույնանման արդյունք են  ունեցել:  Այսպես, Հակոբ Մանուկյանը դարձել է հաղթող, իսկ Գագիկ Մորիկյանը և գյումրեցի Ասյա Մնոյանը ՝ երրորդ մրցանակակիր:

Այլ նորություններ