Ըմբիշ Գարիկ Բարսեղյանը` Սոսլան Անդիևի անվան մրցաշարի հաղթող

11:39 - 07 Նոյ, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային կարգի Գարիկ Բարսեղյանը դարձել է Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարի հաղթող: Հայ ըմբիշը եզրափակչում 4:5 հաշվով առավելության է հասել դաղստանցի Ռուստամ Կարախանովի նկատմամբ: Նույն քաշային կարգը ներկայացնող Գառնիկ Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի մյուս անդամներին` Գոռ Գրիգորյանին, Վալոդյա Ֆրանգուլյանին, Դավիթ Սաֆարյանին և Վալտեր Մարգարյանին մրցանակային տեղեր զբաղեցնել չի հաջողվել:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը այս նույն մրցաշարում հաղթել էր նաև նախորդ տարի: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ մասնակցում է նոյեմբերի 6-7-ը Վլադիկովկասում ընթացող Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարին: Նոյեմբերի 7-ին մրցագորգ դուրս կգան 74 կգ, 86 կգ, 97 կգ և 125 կգ քաշային կարգի ըմբիշները:

Լուսանկարը` wrestdag.ru-ի:

Այլ նորություններ