Մեկնարկեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը

15:15 - 30 Հոկ, 2015

Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը:

Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցում է 6 թիմ՝ «Նեպտուն», «Դելֆին», «Տիտան», «ORWP-Երևան», «Արմադա», «Արմադա-2»:

«Մեր նպատակը փոքր երեխաներին ջրագնդակին ավելի մոտեցնելն է: Ցավոք, ջրագնդակը Հայաստանում ճանաչված մարզաձև չէ: Մեր երկրի բնակչության 80 տոկոսը չգիտի լողալ: Եթե մարզվում են ջրագնդակով, ապա առաջինը լողալ են սովորում: Ջրագնդակ մարզաձևում երեխաների ֆիզիկական զարգացումը շատ ավելի բարձր է: Իսկ թե ինչու չի զարգանում ջրագնդակը Հայաստանում, դա նրանից է, որ մենք չունենք բազա: Նույնիսկ ջրի համար գումար ենք վճարում»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում ասաց Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը կավարտի նոյեմբերի 1-ին: 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Լուսանկարներն` այստեղ

Այլ նորություններ