Վնասվածքը խանգարեց Մկրտիչ Մկրտչյանին

18:17 - 21 Հոկ, 2017

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ 20 եւ Մ 23) առաջնությունում Հայաստանը ներկայացնող 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը 23 տարեկանների մեջ ըստ նախնական հայտերի մեդալի իրական հավակնորդ էր: Սակայն նա ցավեցրեց ոտքը եւ չկարողացավ պայքարել մրցանակային տեղերի համար:

Պոկում վարժությունում Մկրտիչը 166 կիլոգրամով ճանաչվեց չորրորդը: Հրում վարժությունում առաջին մոտեցումով հայաստանցի ծանրորդը բարձրացրեց 198 կիլոգրամ ծանրաձողը եւ երկրորդ մոտեցման համար պատվիրեց 201 կգ: Սակայն վարժության կատարման ժամանակ Մկրտիչը ցավեցրեց ծունկը եւ ստիպված հրաժարվեց երրորդ մոտեցումից:

Այդուհանդերձ, մեր մարզիկի ցույց տված 198 կիլոգրամը հինգերորդ արդյունքն էր հրում վարժությունում, իսկ երկամարտում ունեցած 364 կիլոգրամը` չորրորդ ցուցանիշը:

Այլ նորություններ