Պատանի ձյուդոիստները մասնակցում են աշխարհի առաջնությանը

12:06 - 09 Օգո, 2017

Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում այսօր մեկնարկում է ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:

Մեր պատանիները մրցավայր մեկնել են ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ: Մարզիչը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոիստի՝  Յուրի Իսրայելյանին (50 կգ քաշային կարգ), Արտյոմ Ղալաչյանին, Տիգրան Յաղուբյանին (երկուսն էլ՝ 60 կգ) եւ Մամիկոն Ավետիսյանին (81 կգ):

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ պատանիների աշխարհի առաջնությանը հանդես գալու համար ընտրել են լավագույններին.

«Մենք հաշվի ենք առել տղաների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, միջազգային մրցաշարերին, եւ, թե ինչ աշխատանք են նրանք կատարել հավաքների ընթացքում: Կարծում եմ՝ գոնե մեկ մեդալ կունենանք»,- նշեց Դավիթ Խիթարյանը:

Հայ ձյուդոիստներից այսօր տատամի կմտնի Յուրի Իսրայելյանը: Նրա առաջին մրցակիցը Մոնղոլիայի ներկայացուցիչն է:

Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը: 

Այլ նորություններ