ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Լեհաստանից

22:48 - 05 Հոկ, 2017

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր թիմի ջախջախիչ պարտությամբ՝ 1:6:

Հյուրերի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին (18, 25, 64): Լեհաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակներ դարձան նաեւ Կամիլ Գրոսիցկին (2), Յակուբ Բլաշչիկովսկին (58) եւ Ռաֆալ Վոլսկին (89): Մեր թիմի կազմում միակ գոլը Հովհաննես Համբարձումյանի հաշվին է (39):

Հայաստանի հավաքականը 6 միավորով շարունակում է զբաղեցնել Е ենթախմբի նախավերջին՝ 5-րդ տեղը, իրենից հետ թողնելով Ղազախստանի ընտրանուն:

Հոկտեմբերի 8-ին Արթուր Պետրոսյանի սաները Ղազախստանի հավաքականի հետ արտագնա խաղով կավարտեն ընտրական մրցաշարը:

Լուսանկարը՝ Agencia Gazeta

 

Այլ նորություններ