Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում

11:47 - 27 Օգո, 2017

Ինդիանապոլիսում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.25.70 ժամանակում եւ 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 39-րդը:

Այս ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է, որը 2009  թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում սահմանել էր Միքայել Քոլոյանը:

Անի Պողոսյանը 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):

Այլ նորություններ