ԱԱ. Մրցումային վերջին օրը Հայաստանը երեք ըմբիշ ունի

10:50 - 06 Օգո, 2017

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրն է:

Հայաստանի հավաքականից այսօր գորգ կմտնի երեք հունահռոմեական ոճի ըմբիշ:

Տիգրան Մինասյանը (55 կգ քաշային կարգ) մեկնարկային գոտեմարտում կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատիաս Պոուտանենի հետ: Մալխաս Ամոյանի (66 կգ)  առաջին մրցակիցը մոլդովացի Վալենտին Պետիչն է, իսկ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը կսկսի գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ գոտեմարտով:

Մեր երեք ըմբիշներն էլ կմեկնարկեն որակավորման փուլից:

Այլ նորություններ