5 մեդալ՝ սամբոյի աշխարհի պատանեկան և երիդասարդական առաջնությունից

12:20 - 12 Հոկ, 2015

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց հոկտեմբերի 9-ին մեկնարկած սամբոյի աշխարհի պատանեկան և երիդասարդական առաջնությունը:

Մրցաումային վերջին օրը հայ սամբիստները նվաճեցին ևս 2 բրոնզե մեդալ: 87 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեց Գրիգոր Սահակյանը , իսկ 100 կգ քաշային կարգում՝ Գառնիկ Սարոյանը:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, արծաթե մեդալակիր էին դարձել 48 կգ քաշային Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:

Լուսանկարը՝ sambo.ru-ի

Այլ նորություններ