ՀԱՆՈՒՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ

11:57 - 25 Ապր, 2023

Նոր որոշում է կայացրել  << Փարիզ - 2024 >>   ամառային  օլիմպիական խաղերի կազմկոմիտեն: Մրցումների ծրագրում ընդգրկված մարաթոնյան և 10 կմ վազքի մրցումները  կանցկացվեն արևամուտից հետո:  

Փարիզի կենտրոնական փողոցներով  մարաթոնիստների վազքը  կմեկնարկի տեղական ժամանակով 21:00-ին, իսկ 10 կմ  - ինը՝   23:30-ին:

Սովորաբար երկար տարածության վազքերի մրցումները սկսվում են  վաղ առավոտյան։ Փարիզի պարագայում կազմկոմիտեն  ցանկանում է մարզիկներին պաշտպանել սպասվող շոգից։ 

Ըստ կանոնակարգի, երկու վազքահերթերն էլ նախատեսված են  օգոստոսի 10-ին։ 

 

Այլ նորություններ