Ֆրանկոֆոնիայի խաղեր. Տիգրան Մկրտչյանը 400 մ վազքի եզրափակչում է

22:37 - 25 Հուլ, 2017

Կոտ դՙԻվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում շարունակվում են աթլետիկայի մրցումները:

Այսօր, 400 մ վազքում Տիգրան Մկրտչյանը 48.36 արդյունքով մտել է եզրափակիչ:

Լիլիթ Հարությունյանը կանանց նույն մրցատարածությունում ցույց տվեց 57.02 արդյունք` զբաղեցնելով 9-րդ տեղը: Եզրափակչի համար նրան չբավականացրեց 0.02 վայրկյան:

1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.58.58 արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը:

Այլ նորություններ