Ֆրանսիա-Հայաստան` 4-0

09:00 - 09 Հոկ, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն ընկերական խաղում 4-0 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին:

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղի հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը հանդիպման 35-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում արդեն Յոան Կաբայի գոլը 55-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0: Ֆրանսիայի ազգային թիմի առաջատար Կարիմ Բենզեման էլ կարողացավ խաղի 78-րդ և 79-րդ րոպեներին դուբլ ձևակերպել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով՝ 12.Գևորգ Կասպարով 2.Գաել Անդոնյան 4. Տարոն Ոսկանյան 6.Կառլեն Մկրտչյան 10.Գևորգ Ղազարյան 11. Արթուր Սարկիսով 13.Կամո Հովհաննիսյան 17. Արթուր Յուսպաշյան 18.Հենրիխ Մխիթարյան (ա) 19. Հովհաննես Համբարձումյան 20.Լևոն Հայրապետյան: 

Լուսանկարը՝ FFA.am

Այլ նորություններ