Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը կիսաեզրափակչում է

16:38 - 25 Հուլ, 2017

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է կիսաեզրափակիչ։ 50 մ ազատ ոճում Բարսեղյանը նախնական լողահերթում գրանցեց 23.70 արդյունք։

Լողի աղջիկների մրցաշարի 100 մ ազատ ոճում Վարսենիկ Մանուչարյանին չհաջողվեց անցնել հաջորդ փուլ։

Թենիսիստներ Էվելինա Մարտիրոսյանը եւ Յուրի Մարտիրոսյանը մեկնարկային խաղերում պարտվեցին։ Էվելինան 1։6, 2։6 հաշվով զիջեց բրիտանացի Լիլիան Մուլդին, իսկ Յուրին ՝ պորտուգալացի Ֆադեն Դա Սիլվա Արալդոյին (1։6, 0։6)։

Ձյուդոյիստ Արսեն Ավեդիսյանը առաջին գոտեմարտում պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Մատան Կոկոլաեւին։ 

Այլ նորություններ