
Տեղի է ունեցել Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին խաղում / Երևանում / կմրցի Լատվիայի «Ռիգայի» հետ։
Մեկնարկային հանդիպումները նախատեսված են հուլիսի 7 -8-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 14 -15-ին։
Շվեյցարիայի Նիոնում տեղի է ունեցել նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Իրենց մրցակիցներին իմացան «Փյունիկն» ու «Ալաշկերտը»։
«Փյունիկը» առաջին փուլում, մրցակցի հարկի տակ կհանդիպի Մալթայի «Մարսաքսլոկքի» հետ։
«Ալաշկերտի» մրցակիցը Ղազախստանի «Ելիմայն» է։ Առաջին մրցամարտը նշանակված է Երևանում:
Առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին։
Այսօր իր մրցակցին կիմանա նաև «Նոան», որը պայքարը կսկսի երկրորդ փուլից։