«Ալաշկերտը» ոչ-ոքի արեց ԲԱՏԷ-ի հետ արտագնա խաղում

13:42 - 13 Հուլ, 2017

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ խաղաց Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Առաջին խաղակեսում դաշտի տերերը մեծ առավելություն ունեին եւ 43-րդ րոպեին ԲԱՏԷ-ի պաշտպան Ալեքսեյ Ռիոսը բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն  ակտիվացան եւ 78-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Ինքնագոլի հեղինակ դարձավ նույն Ռիոսը:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երեւանում:

 

Լուսանկարը` «Ալաշկերտ» ՖԱ

Այլ նորություններ