Հայաստանի սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում

12:52 - 10 Հուլ, 2017

Սամբոյի Հայաստանի հավաքականը հուլիսի 6-8-ն Աստանայում մասնակցել է աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարին:

Մեր սամբիստներից բրոնզե մեդալ են նվաճել 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրակոսյանը և 82 կգ Վահագն Չալյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցել է 16 պետության շուրջ 200 մարզիկ:

 

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

Այլ նորություններ