Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը մեկնել է Անդորրա:
ՀՀ վաստակավոր մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ մեր մարզուհիները հուլիսի 18-23-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Մերոնց մրցակիցներն են Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ներկայացուցիչները:
Մեկօրյա ընդմիջումով խաղահրապարակ կելնեն նույն տարիքի տղաների հավաքականները: Նրանք հուլիսի 19-27-ը Կոսովոյում կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի մրցամարտերին:
Զորիկ Իսաջանիի ղեկավարությամբ մեր բասկետբոլիստները կմրցեն Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: