ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԵՐԿՈԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ

10:37 - 30 Ապր, 2026

Տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլին գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան  հանդիպումները:

«Նոան» ոչ-ոքի  է ավարտել խաղը  «Արարատ-Արմենիայի» հետ / 0։0 / և առաջին խաղում  1 : 0 հաշվով տարած  հաղթանակի շնորհիվ  մտել է եզրափակիչ:  

Կիսաեզրափակիչի  երկրորդ զույգի  դիմակայանությունում «Ուրարտուն» նվազագույն հաշվով  պարտության է մատնել «Անդրանիկին»՝ 1 : 0:  Երկու հանդիպումների արդյունքում երևանյան ակումբը գրանցել է  2։1 հաշիվ և նույնպես հանդես կգա եզրափակիչում:

«Նոա» ակումբի պատմությունում  սա կլինի  երրորդ եզրափակիչը: Թիմն արդեն երկու անգամ նվաճել է պատվավոր ավարը: Իսկ ահա «Ուրարտուն» 12-րդ անգամ է պայքարելու և  նախկինում  չորս անգամ դարձել է գավաթակիր։

Ուշադրության է արժանի «Անդրանիկի» ելույթը։ Վարդենիսի այդ  ակումբը առաջին լիգայի առաջին թիմն է, որը մրցեց խաղարկության կիսաեզրափակչում։

 «Նոա»  -  «Ուրարտու» ՀՀ գավաթի խաղարկության  եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հանդիպման սկիզբը ՝ ժամը 19:00-ին:  

Այլ նորություններ