Բասկետբոլի Մ 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

19:45 - 06 Հուլ, 2017

Մալթայում ընթացող բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ 18 տարեկանների առաջնությունում Հայաստանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Վահագն Հարությունյանի սաները 72:45 հաշվով հաղթեցին Ջիբրալթարին: Երեք տուրից հետո Հայաստանը 2-րդ հորիզոնականում է:

Վերջին` 4-րդ տուրում մեր թիմի մրցակիցը Կոսովոն է: Հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին:

Այլ նորություններ