ԲՈՑԱՎԱՌՎԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ

19:06 - 23 Հուլ, 2021

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցեցին տարբեր պատվիարկությունների  վեց հազար ներկայացուցիչներ։

Ավանդութի համաձայն տեղի ունեցավ երդման արարողություն։

Մարզիկների անունից տեքստը ընթերցեցին ճապոնացիներ,  աթլետ Ռյուտա Յամագատան և սեղանի թենիսիստ Կասումի Իշիկավան։

Ի դեպ,  երդման տեքստում հավելել են  հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին բառերը:

Երդում տվեցին նաև երկուական մրցավար և մարզիչ։

Օլիմպիական օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց օլիմպիական դրոշը։

Ելույթ ունեցան << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն և միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն 32 –րդ ամառային օլիմպիական մարզահանդեսը հայտարարեց բացված։

Հայտնի թենիսիստուհի, ճապոնացի Նաոմի Օսական վառեց օլիմպիական ջահը։

Մեր մարզիկներից առաջինը ելույթ կունենա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նա վաղը ՝ հուլիսի 24 –ի լուսաբացին, Երևանի ժամանակով 05:00-ին։ Հիշեցնենք, որ Արթուրը հանդես կգա երկու մրցաձևում ՝ նժույգթափում և հենացատկում:

Այլ նորություններ