Հայ բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

23:02 - 16 Հուն, 2017

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝  գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով:

Մեր մարզիկը առավելության հասավ սերբ Վլադան Բաբիչի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Վաղը պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Այլ նորություններ