ՄԵԴԱԼՆԵՐ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

12:00 - 28 Դեկ, 2020

Մոսկվայում  անցկացվել  է ծննդյան տոներին նվիրված  ըմբշամարտի  միջազգային պատանեկան մրցաշար: Մասնակցել են  159 մարզիկներ։Հայաստանը ներկայացրել է  ազատ ոճայինների թիմը։  Նրան մրցավայր էին ուղեկցել հավաքականի  ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը  և Արմեն  Շահվերդյանը։

Մեր պատվիրակներից արծաթե մեդալներ են  նվաճել Սարգիս Բեգոյանը / Արտաշատ, 45 կգ /  և Էդիկ Հարությունյանը / Ջրվեժ, 51 կգ /։ Գյումրեցիներ Զավեն Ավետիսյանը / 48 կգ /  և Անդրանիկ Ավետիսյանը / 55 կգ /  արժանացել են բրոնզե պարգևների:

Մրցաշարի ավարտից հետո, ըմբիշների մրցափորձը հարստացնելու նպատակով, մեր տղաները փորձնական –ընկերական գոտեմարտեր են անցկացրել տանտերերի հետ։  

 

 

Այլ նորություններ