Հայաստանից հինգ շախմատիստ Աշխարհի գավաթին մասնակցելու հնարավորություն ունի

11:00 - 10 Հուն, 2017

Հունիսի 10-ին Մինսկում կխաղացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչ տուրը: 22 լավագույններն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Հայաստանի հինգ ներկայացուցիչ՝ Արման Միքայելյանը (16-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (20-րդ), Արման Փաշիկյանը (27-րդ), Սերգեյ Մովսիսյանը (32-րդ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (35-րդ), տասը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր եւ Աշխարհի գավաթին մասնակցելու հնարավորություններ են պահպանում:

8-ական միավորով առաջատար են Մաքսիմ Մատլակովը (ՌԴ) եւ Բաադուր Ջոբավան (Վրաստան): Եւս հինգ շախմատիստ 7.5-ական միավոր է վաստակել:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ