Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներին

14:47 - 29 Օգո, 2017

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոեւին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ):

Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է մարզիկներին եւ շնորհակալություն հայտնել հայ մարզասերներին ոգեւորիչ պահեր պարգեւելու համար.

«1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում: Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար եւ խոստացել շարունակել մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Այլ նորություններ