Կայացավ կարատեի Հայաստանի առաջնությունը

23:20 - 28 Մայ, 2017

Մայիսի 28-ին Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում կայացավ պատանիների, երիտասարդների (8-ից 17 տարեկաններ) եւ մինչեւ 20 տարեկան մեծահասակների Հայաստանի 29-րդ առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի եւ Արցախի 23 ակումբ ներկայացնող 360 մարզիկ:

Առաջնությունն անցկացվեց կատա (գործողությունների համալիր մենամարտ անտեսանելի հակառակորդի հետ) եւ կումիտե մրցաձեւերում: Մարզիկները մրցեցին վեց տարիքային խմբերի (8-9, 10-11, 12-13, 14-15, 16-17, 18-20 տարեկաններ) տարբեր քաշային կարգերում:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի երեք հավաքական` պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 20 տարեկանների: Լավագույն կարատեիստները կպատրաստվեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ կձգտեն 2020 թվականի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ նվաճել:

Այլ նորություններ