ՏԱՍԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

12:07 - 20 Հուն, 2022

Աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը  նշանակված է նոյեմբերին ՝ Իսպանիայում: Նախապատրաստական աշխատանքների ծրագրում, ուսումնամարզական հավաքներից բացի, տեղ են գտել նաև միջազգային մրցաշարեր:

Հավաքականի ավագ մարզիչ, հեղինակավոր մասնագետ Վազգեն Բադալյանը իր սաներին ուղեկցեց Վրաստանի Գորի:

Վեց երկրի ներկայացուցիչներ մասնակցեցին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան մրցանակների խաղարկությանը:

Մասնագետների բարձր գնահատականին արժանացան Հայաստանի ներկայացուցիչները: Մեր 13 տղաներից տասը տեղ գտավ պատվո պատվանդանի վրա / երեքը առաջին , երեքը  ՝ երկրորդ և չորսը`  երրորդ մրցանակակիր /:

 

 

Այլ նորություններ