Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

10:27 - 20 Մայ, 2017

Մինսկում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը, եզրափակիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Մարտական սամբոյում Հարություն Սարգսյանը (57 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

 

 

 

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

Այլ նորություններ