Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները 3-րդ տեղն են զբաղեցրել Ուկրաինայում

13:15 - 29 Ապր, 2017

Հայ ջրացատկորդներ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները մասնակցում են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշեց, որ եղբայրները երկրորդ տեղի համար պայքարում զիջել են չնչին` 0.40 միավորով.

«Դժգոհ եմ տղաներից, քանի որ նրանք կարող էին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Դա էր նրանց իրական տեղը։ Սակայն հաշվի առնելով, որ Ազատն ու Վլադիմիրը երկար ժամանակ չեն մարզվել՝ գնահատում եմ բավարար»,- ասաց Չանդիրյանը։

Ապրիլի 30-ին Հարությունյան եղբայրները կմրցեն անհատական աշտարակացատկ ձեւում։ Սակայն գլխավոր մարզիչը հայտնեց, որ Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածի պատճառով։ 

Այլ նորություններ