Ֆերդինանդ Կարապետյանն իր վարպետությունը ցուցադրել է Բելգիայում

09:00 - 01 Ապր, 2019

Ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը Բելգիայի Ռուսելարե քաղաքում անցկացված Mikadav Judo Cup միջազգային մրցաշարից առաջ մաստեր կլաս է անցկացրել պատանի ձյուդոիստների համար:

Հայ ձյուդոիստը մասնակցել է նաեւ մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը: Mikadav Judo Cup մրցաշարում մեդալների համար պայքարել են Մ-15, Մ-18 եւ Մ-21 տարիքային խմբերում հանդես եկող ձյուդոիստներ:

Այլ նորություններ