Շախմատի վետերանները առաջին պարտությունը կրեցին աշխարհի առաջնությունում

11:36 - 28 Ապր, 2017

Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 1:3 հաշվով պարտվեց Սանկտ-Պետերբուրգին:

Առաջին երկու  խաղատախտակների առջեւ  Ռաֆայել Վահանյանը եւ Արտաշես Մինասյանը ոչ-ոքի արեցին, իսկ Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը պարտվեցին: Սա հայ վետերաններին առաջին պարտությունն էր մրցաշարում:

Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով (11.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Լուսանկարը` wikipedia.org

Այլ նորություններ