Հայաստանի հինգ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

10:58 - 13 Ապր, 2017

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է բռնցքամարտի Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող հինգ բռնցքամարտիկ նվաճել է եզրափակչի ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ապրիլի 14-ին ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ` Վահե Բադալյանը, 64 կգ` Հովհաննես Բաչկովը, 75 կգ` Արման Դարչինյանն ու 91 կգ` Հենրիկ Սարգսյանը:

Մրցաշարին մասնակցում է ութ հայ բռնցքամարտիկ:

Այլ նորություններ