Պատանի սուսերամարտիկները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

18:00 - 10 Փետ, 2016

Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված Լևան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարում պատանի հայ մարզիկները նվաճել են 8 մեդալ:

Հայաստանի և Վրաստանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Դալաքյան (ճկասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող, արծաթե մեդալ է նվաճել Խաչատուր Հարությունյանը:

Նույն ձևում աղջիկներից հաղթողի կոչմանն է արժանացել Սեդա Գևորգյանը, փոխչեմպիոն է դարձել Սոնա Պարսամյանը:

Խոցասուսերակիրների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը:

Թրասուսեր ձևում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:

Մրցաշարը կայացել է փետրվարի 5-9-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ